ՀՀ կառավարության նախաձեռնած «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին մեկնարկել է համապետական շաբաթօրյակը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցները ևս մասնակցում են համապետական շաբաթօրյակին:
Արտաշատի խճուղում՝ Նորագավիթին հարող տարածքում, այսօր առավոտից նախարարության աշխատակազմի աշխատակիցները ձեռնամուխ են եղել տարածքի մաքրման և աղբահեռացման մեծածավալ աշխատանքներին:
Համապետական շաբաթօրյակին ակտիվ մասնակցում են նաև միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն սպասարկող շուրջ 35 կապալառու կազմակերպությունների՝ ճանշինների աշխատակիցները:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում…
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն