Ժամանակակից հեռախոսներն այնքան հզոր են, որ կարող են առավելություն ունենալ 10 տարվա վաղեմություն ունեցող համակարգիչների նկատմամբ: Հաճախ մենք էլ մինչև վերջ չգիտենք, թե ինչ հնարավորություններով են օժտված մեր հեռախոսները:
AdMe.ru -ն LG G6-ի արտադրողների հետ որոշեց պարզել, թե ինչպես կարելի է այդ հեռախոսներն օգտագործել ավելի հետաքրքիր , օգտակար և ուղղակի անսպասելի ձևերով:
1. Տնային կինոթատրոն
Սա կառուցվում է ընդամենը տասը րոպեում: Այս հավաքածուի օգնությամբ կարող եք դիտել ֆիլմ կամ երեխաների համար միացնել մուլտֆիրմներ` սմարթֆոնների համար ներբեռնելով ընդամենը մեկ ծրագիր:
2. Մանրադիտակ` տեսախցիկ մակրոնկարահանման համար
Զարմանալի է, սակայն հեռախոսը մանրադիտակի վերածելու համար բավական է միայն տեսախցիկի օբյեկտիվի վրա հայտնված ջրի կաթիլը: Կարելի է տրվել նաև մակրոլուսանկարչության հետաքրքրաշարժ արվեստին:
Հնարավորություն հեռուստացույցի հեռակառավարման վահանակի փոխարեն օգտագործելու
Հեռակառավարման վահանակի համար օգտագործվող էլեմենտներն անկանխատեսելի են: Այսօր նրանք աշխատում են, իսկ վաղը հանկարծակի կերպով կարող են խափանվել և հակառակը: Որպեսզի հեռախոսը ծառայի վահանակի փոխարեն, բավական է միայն ծրագիր ներբեռնել, որը հեռախոսը վերածում է ունիվերսալ վահանակի` բոլոր տեխնիկական միջոցների համար:
Ստորջրյա նկարահանում
Տեսանյութում LG G6 սմարթֆոնն է, որը կարող է ստորջրյա նկարահանում կատարել առանց պաշտպանիչ պատյանի
Պարզվում է` ստրոջրյա նկարահանում կարելի է կատարել նույնիսկ ամենասովորական սմարթֆոնի օգնությամբ: Դրա համար անհրաժեշտ է միայն սկոտչ:
Գիշերաճրագ
Հեռախոսի լույսի կամ ծրագրի օգնությամբ կարող եք ժամանակավոր գիշերաճրագ ստանալ: Դրա համար բավական կլինի պլաստմասսե շիշը` լցված ջրով: Միացրեք հեռախոսի լույսը և հեռախոսը դրեք այնպես, որպեսզի այն լուսավորի առաստաղը: Վերևից դրեք ջրով շիշը. լույսը կսկսի տարածվել ջրում և հետաքրքիր լուսավորություն կստեղծի:
Առանց ձեռքերի ինքնանկար
Առանց ձեռքերի օգնությամբ սելֆի կարող եք կատարել ականջակալներով, որոնք ունեն ձայնը կարգավորելու հատկություն: Միացրեք տեսախցիկը, տեղադրեք ականջակալները, այն տեղադրեք համապատասխան վայրում և ահրաժեշտ պահին սեղմեք ականջակալի վրայի նշանը, որի ժամանակ էլ տեսախցիկը կաշխատի:
Քնի վերլուծություն և խելացի զարթուցիչ
Որպեսզի արթնանաք իդեալական պահի և ողջ օրը ձեզ առույգ զգաք, այլևս պետք չէ հատուկ գնումներ կատարել: Բավական է միայն համապատասխան ծրագիրը ներբեռնել և հեռախոսը դնել ձեր կողքին:
Անձնական օգնական սոցկայքերում
Ժամանակակից հեռախոսները հնարավորություն են տալիս սոցիալական կայքերում շփվել և պատմել քո բոլոր հետաքրքրությունների մասին: Գոյություն ունեն ծրագրեր, որոնք հնարավորություն ունեն սովորական լուսանկարից ստանալ իսկական արվեստ, կամ սովորական տեսանյութը ֆանտաստիկ ֆիլմի վերածելու հնարավորություն:
Հեռավորության վրա հեռախոսի արգելափակման հնարավորություն
Եթե ձեր հեռախոսը գողացել են, ապա հնարավորություն կա այն արգելափակել նաև հեռավորության վրա: Յուրաքանչյուր հեռախոս ունի հատուկ կոդ, որը ունի 15 նիշ և այն հեշտ է իմանալ, եթե հավաքեք *#06# կոդը: Իմացեք ձեր կոդը և պահպանեք այն: Դուք կարող եք զանգահարել օպերատորին, ասել այդ համարը և ձեր հեռախոսը կանջատվի: