Ինչպես արդեն տեղակացրել ենք, «Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի աշխատանքներն արդեն մեկնարկել են: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ԹԵԺ ԳԾԻՆ (010-511-328) ՀՀ մարզերի հերթապահ աշխատակիցներից պարբերաբար ստացվում է օպերատիվ տեղեկատվություն` շաբաթօրյակի աշխատանքների համար դուրս բերված տեխնիկայի, մասնակիցների քանակի, փակված աղբանոցների քանակի, ինչպես նաև եղանակային պայմանների վերաբերյալ:
Ստացված տվյալների համաձայն, ՀՀ բոլոր մարզերում սկսվել են շաբաթօրյակի բնականոն աշխատանքները: Չնայած գիշերը տեղացած հորդառատ անձրևին, եղանակային պայմանները բարենպաստ են շաբաթօրյակի անցկացման համար: Մաքրման աշխատանքների կազմակերպման համար համայնքերի, ճանապարհաշինարարական և այլ ընկերությունների կողմից դուրս է բերվել մեծ քանակով տեխնիկա, մասնավարապես` ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր: Ներկայացվում է դուրս բերված տեխնիկան`ըստ մարզերի.
Շիրակի մարզ – 116 միավոր տեխնիկա
Գեղարքունիքի մարզ – 241 միավոր տեխնիկա
Կոտայքի մարզ – 154 միավոր տեխնիկա
Վայոց ձորի մարզ – 81 միավոր տեխնիկա
Արարատի մարզ – 200 միավոր տեխնիկա
Արմավիրի մարզ – 301 միավոր տեխնիկա
Լոռու մարզ – 70 միավոր տեխնիկա
Տավուշի մարզ – 130 միավոր տեխնիկա
Արագածոտնի մարզ – 120 միավոր տեխնիկա
Սյունիքի մարզ – 208 միավոր տեխնիկա