
Արևելյան Աֆղանստանի Հոսթ քաղաքում Ռամադանի առաջին օրը ավտոմեքենայում տեղադրված ռումբը է պայթել՝ խլելով 18 մարդու կյանք: Ինչպես տեղեկացնում «ՌԻԱ Նովոստի»-ն, 6 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որից երկուսը երեխաներ են:
Մահմեդականների համար սուրբ ամիս համարվող Ռամադանը սկսվել է մայիսի 27-ին: