
ԱՄՆ-ից վերադառնալուց հետո «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտատարեց, որ կուսակցությունը գնալու է խոշորացման: Այդ իսկ պատճառով մեկ կուսակցություն դառնալու առաջարկ են անելու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի գործընկերներին, արտախորհրդարանական եւ խորհրդարանական որոշ ուժերի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` համագումարը տեղի կունենա հունիսի 20-ից հետո, մինչ այդ դաշինքի առաջնորդները՝ Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, մասնավոր հանդիպումներ են ունենում եւ այդ հարցի մասին դեռեւս խոսում հպանցիկ:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Վահագն Հակոբյան