«ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ Իրաքի զինվորականները հայտնել են, որ մահմեդականների սուրբ Ռամադան ամսի առաջին օրը սկսել է գրոհը Մոսուլի արևմուտքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթակայության տակ գտնվող թաղամասերի ուղղությամբ:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամ ազատագրման օպերացիայի հրամանատար ԱբդելԱմիրա Յարալուն նշել է. «Իրաքի միավորված զորքը սկսել են գրոհը ահաբեկիչների ենթակայության տակ գտնվող տարածքները ազատագրելու նպատակով, մասնավորապես Տիգրիս գետի աջ ափի տարածքները»:
Նրա Խոսքով՝ զորքը հարձակվել է Շիֆա թաղամասի և հանրապետական հիվանդանոցի վրա, դաշնային ոստիկանությունը գրոհել է Զանջիլի թաղամասը, իսկ հակաահաբեկչական ստորաբաժանումները օպերացիան իրականացնում են Սախա թաղամասում: