ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձինք մեկը մյուսի հետեւից հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում եւ կալանավորվում: Իսկ պատճառը չարաբաստիկ կաշառքն է:
Դեռեւս այս տարվա մայիսի 11-ին Ադրբեջանական խնձորի գործով կալանավորվեցին ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչը եւ նույն բաժանմունքի հերթափոխի պետը: Այս ամենի պատճառն այն է, որ ՊԵԿ-ի հիշյալ պաշտոնյաները մի շարք անհատ ձեռնարկատերերից կաշառք էին վերցրել՝ ներկրված տարբեր տեսակի միրգ-բանջարեղենը, այդ թվում` ադրբեջանական խնձորը, պատշաճ զննության չենթարկելու համար:
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք վերցնելու համար ձերբակալվել է Բավրա մաքսակետի պետ Երեմ Մարգարյանը եւ մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրեն Ա. Է.-ն:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան