Մենք սովոր ենք մտածել, որ տղամարդիկ չեն հետևում նորաձևությանը, և թերահավատորեն ենք մոտենում հագուկապի մասին նրանց գիտելիքներին: Սակայն, ինչպես պարզվում է, կա կանացի կերպարի 12 տարր, որոնց համար տղամարդիկ ուղղակի խելքահան են լինում:
Անթև շապիկ
Տղամարդու հայացք. թևերը նույնպես գրավիչ են, ինչպես մեջքը: Չեք կարող ուշադրություն չդարձնել այդպիսի աղջկա:
Լայն վերնազգեստ
Տղամարդու հայացք. զգեստապահարանի այս տարրը խոսում է այն մասին, որ աղջիկն ունի հումորի զգացում և վստահ է, որ այդպիսի աղջկա հետ կլինի հետաքրքիր:
Նեոնային զգեստ
Տղամարդու հայացք. նեոնային գույները, հատկապես արևայրուքով մարմնի վրա, ասոցացվում են մրգերի հետ, և հենց այդպիսի աղջկա ես նկատում ամբոխում:
Տղամարդու ոճի վերնաշապիկ
Տղամարդու հայացք: Միշտ զարմացրել է այն, որ տղամարդկանց վերնաշապիկները կանանց վրա ավելի լավ են դիտվում, քան տղամարդկանց: Եվ դա իսկապես փաստ է:
Սպիտակ ջինսեր
Տղամարդու հայացք. Սպիտակ ջինսերի հանդեպ համակրանքի առանձնահատուկ պատճառներ չկան, սակայն կանանց հագին դրանք շատ գեղեցիկ են դիտվում: Իսկ ավելի սիրելի համադրություն է ջինսն ու սովորական շապիկը:
Սպորտային հագուստ
Տղամարդու հայացք. Կիպ հագուստը չի կարող չգրավել ուշադրություն:
Հավաքած մազեր
Տղամարդու հայացք. Այսպիսի սանրվածքով հնարավորություն կա ուսումնասիրելու դիմագծերը, ինչպես նաև աղջիկն ավելի էլեգանտ է թվում:
Ժանյակներ
Տղամարդու հայացք. ժանյակն ինքնին գրավող էլեմենտ է կնոջ զգեստապահարահնում: Չկա ավելի գրավիչ բան, քան ժանյակի տակից երևացող մաշկը:
Սպորտային գլխարկ
Տղամարդու հայացք. երբ աղջիկը կրում է սպորտային գլխարկ, նա երևում է լիցքաթափված, ազատ: Եվ առաջին միտքը նրա հետ հեշտ շփման մասին պատկերացումն է:
Բաց մեջք
Տղամարդու հայացք. երբ աղջիկը լայն բացվածքով զգեստ է կրում, ապա հնարավոր չէ փախցնել հայացքը:
Լայն բացվածքով թեթև զգեստ
Տղամարդու հայացք. ռոմանտիկ է, ոչ շատ գռեհիկ և շատ անկեղծ: Այդպիսի հագուստները ցուցադրում են մերկ մարմնի միայն անհրաժեշտ հատվածները և խոսում այն մասին, որ աղջիկներն ունեն սեփական առավելությունները ցուցադրելու զգացում:
Լոքոններ
Տղամարդու հայացք. չկա ավելի սեքսուալ բան, քան լոքոնները, որոնք մաքսիմալ բնական և մի փոքր էլ թափթփված են երևում: