
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն այսօր Երևանում անցկացրեց Եվրոպայի օրվան նվիրված հանրային միջոցառումը: Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներն անցկացվել են Հայաստանի 6 քաղաքներում և ամփոփվեցին մայրաքաղաք Երևանում:
Հյուսիսային պողոտայում այսօր տեղի ունեցավ Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդես, որին մասնակցեցին Հայաստանում եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին, ԵՄ անդամ երկրների դեսպանները և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Մանրամասները` տեսանյութում: