BBC-ն-ն գրում է, որ Մեծ Բրիտանիան իջեցրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը:
BBC-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը:
Մեյը նշել է, որ սպառնալիքը նվազել է վերջին 24 ժամում ոստիկանության գործունեության շնորհիվ:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթեր Արենա» համալիրում, որտեղ անցնում էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել 59 մարդ։
Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։