Reuters գործակալությունը հաղորդում է, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Եգիպտոսում քրիստոնյաների հանդեպ կատարված զինված ահաբեկչության պատասխանատվությունը։
Հիշեցնենք, որ հարձակումը կատարվել է մայիսի 26-ին, Մինյա նահանգում, ինչի արդյունքում զոհվել է շուրջ 28-35 մարդ։
Հարձակումը կատարվել է մի խումբ ահաբեկիչների կողմից, ովքեր հսկիչ-անցակետի մոտ կանգնեցրել էին քրիստոնյա ուխտավորների տեղափոխող ավտոբուսները։