
Քիչ առաջ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին իրար են բախվել «Մերսեդես», Վազ 21-07 և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով երեք մեքենաներն էլ այրվել են:
Մեր թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանին: Վթարի հետևանքով կա 3 վիրավոր, սակայն նրանց ինքնությունը դեռևս պարզ չէ:
Մեր թղթակիցը հաղորդում է, որ վիրավորներին տեղափոխելեն բժշկական կենտրոններ:
Մանրամասները՝ քիչ անց
Էդվարդ Արզումանյան,
Լոռի