
Ինչպես արդեն հայտնել ենք ` երեկ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին իրար են բախվել «Մերսեդես», Վազ 21-07 և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով երեք մեքենաներն էլ այրվել են:
Վթարի հետևանքով կա 3 վիրավոր, սակայն նրանց ինքնությունը դեռևս պարզ չէ: Վիրավորներին տեղափոխել են բժշկական կենտրոններ:
Նշենք, որ «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանին:
Էդվարդ Արզումանյան