
Այսօր` Առաջին հանրապետության օրը Սարդարապատի հուշահամալիրում է հավաքվել Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը:
Հուշահամալիր են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ կաթողիկոսը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, մի շարք նախարարներ, ինչպես նաև մարզպետները:
Նրանք հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ դրեցին 1918 թվականին զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ: