Սիրիական բանակը Հալեպում 12 բնակավայր է ազատագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ria.ru-ն հաղորդում է, որ Սիրիայի կառավարական բանակը վերականգնել է վերահսկողությունը Հալեպ նահանգի արևմտյան հատվածում գտնվող 12 բնակավայրի նկատմամբ:

Իրականացված ռազմական գործողության շրջանակում բանակին հաջողվել է վերականգնել բնակավայրերում անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև ոչնչացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին:

ria.ru-ի փոխանցմամբ` նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ ուժերին հաջողվել է վերահսկողության տակ առնել Հոմսից հարավ-արևմուտք ընկած մի քանի բնակավայր:

Այժմ ազատագրված տարածքներում աշխատում են համապատասխան մասնագետները՝ փորձելով վնասազերծել իսլամիստ ահաբեկիչների տեղադրած ռումբերը:




Լրահոս