Իսլամիստ­ զինյալները Ֆիլիպինների հարավում սպանել են 19 խաղաղ բնակչի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՌԻԱ Նովոստի»-­ն հայտնում է, որ Ֆիլիպինների հարավում իսլամիստ­ զինյալները սպանել են 19 խաղաղ բնակչի: Կառավարական զորքերի ու ահաբեկիչների միջև բախումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 85­-ի:

Ֆիլիպինների իշխանությունների տեղեկություններով՝ քաղաքացիական անձանց կողմից զինյալների սպանությունը տեղի է ունեցել Մարավի քաղաքում, որտեղ ներկա պահին շարունակվում են կառավարական ուժերի ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցող իսլամիստների միջև բախումները:

Զոհերի շարքում են երեք կին և մեկ երեխա: Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մայիսի 23­-ի երեկոյան Մինդանաո շրջանում հայտարարել է ռազմական դրություն: Ֆիլիպինների բանակը Մարավի քաղաքում ոչնչացրել է 13 զինյալի:




Լրահոս