
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Շրի Լանկայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 146-ի, 112 մարդ համարվում է անհետ կորած:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` արհավիրքի հետևանքով շուրջ 500 հազար մարդ ստիպված է եղել լքել սեփական տունը:
Անձրևները միառժամանակ դադարել են, ինչի շնորհիվ իշխանությունները կարողացել են առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնել մարդկանց, ովքեր կորցրել են ողջ ունեցվածքը:
Շրի Լանկան արդեն դիմել է ՄԱԿ-ին ու Հարավային Ասիայի երկրներին օգնություն տրամադրելու խնդրանքով: