Մոսկվայից Թուրքիա թռչող ինքնաթիռն ուղևորներից մեկի պահվածքի պատճառով վթարային վայրէջք է կատարել Կրասնոդարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Interfax-ը հաղորդում է, որ Մոսկվայից թուրքական Բոդրում հանգստավայր չվերթ իրականացնող ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է իրականացրել Կրասնոդարում, ինչի պատճառը ուղևորներից մեկի պահվածքն է եղել:

«Մոսկվա-Բոդրում չվերթի ուղևորներից մեկը, ամենայն հավանականությամբ, չարաշահելով թունդ ալկոհոլային խմիչքներ դեռ թռիչքից առաջ, անադեկվատ պահվածք է ցուցաբերել և Կրասնոդարին մոտենալու ժամանակ կռիվ սկսել հարևանների հետ», – հաղորդում է աղբյուրը:

Բորտուղեկցորդներին չի հաջողվել կարգի հրավիրել տղամարդուն, ահա թե ինչու ինքնաթիռի հրամանատարը որոշել է ընդհատել չվերթը: Ինքնաթիռը վայրէջք է իրականացրել Կրասնոդարի «Պաշկովսկի» օդանավակայանում, որտեղ անհանգիստ ուղևորին հանձնել են քաղաքի ոստիկանության աշխատակիցներին:

Interfax-ը նշում է, որ դրանից հետո ինքնաթիռը շարունակել է չվերթը դեպի թուրքական հանգստավայր:




Լրահոս