ՖՈՏՈ. Ինչ անել, եթե առավոտյան բերանում տհաճ համի զգացողություն եք ունենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատահում է, որ մենք քնելուց առաջ շատ ենք սնվում և վատ մարսած սննդի հետևանքով կարող է բերանում տհաճ հոտ առաջանալ:  Իսկ ինչ է նշանակում, եթե տհաճ հոտ հաճախակի եք զգում, իսկ դուք էլ նորմալ եք սնվում: Այդ ժամանակ պետք է տեսնել՝  կան արդյոք ախտանիշներ, որոնք բերում են դրան: Օրինակ, անընդհատ առաջացող  քաղցր համը վկայում է շաքարի մակարդակի բարձրացման մասին և կարող է դիաբետի վաղ ախտանիշ հանդիսանալ:

Դառը համ

Դա վկայում է, որ լյարդը չի կարողանում հաղթահարել և հնարավոր է խոլեցիստիտ:   Հնարավոր են խնդիրներ նաև լեղիի հետ: Այս դեպքում պետք է որքան հնարավոր է շատ ջուր խմել, սննդակարգից վերացնել յուղոտ, տապակած,  աղի և պահածոյացված  սնունդը:

Աղի համ

Այս համը կանցնի, եթե դուք օրական երկու լիտր ջուր խմեք:  Այս զգացումը հայտնի է ալկոհոլի սիրահարներին:  Հատկապես նման համ առաջանում է գինի և գարեջուր շատ խմելուց հետո:

Քաղցր համ

Հատկապես առավոտյան այս համի զգացումը լավ նշան չէ: Դա նշանակում  է, որ արյան մեջ բարձր է շաքարի քանակությունը: Շաքարային դիաբետով հիվանդանալ կարող եք ամեն վայրկյան:  Պետք է դիմել բժշկի :

Թթու համ

Սա  վկայում է ստամոքսի թթվայնության մասին: Յուղոտ,  կծու և քաղցր սննդից ազատվելը կօգնի այս հարցում:

Եթե տարբեր մրգեր ուտելուց հետո ձեր բերանում տհաճ զգացողություն  եք ունենում, ապա սոդայով ողողում է պետք անել:

Ծխելը պատճառ է ատամնաբույժի առավել հաճախ այցելելու համար: Եթե դուք ծխում եք,  դրանից ևս կարող է տհաճ համ առաջանալ:

Պետք է մանրակրկիտ հետևել առողջությանը, որպեսզի հետո լրջորեն չհիվանդանաք:




Լրահոս