Ինչպես ազատվել որովայնի փքվածությունից. պարզ միջոցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որովայնի փքվածությունը տհաճ և բավական հաճախ հանդիպող երևույթ է։ Fithacker.ru-ն 8 խորհուրդներ է ներկայացնում, որոնք կօգնեն ձեզ ազատվել տհաճ խնդրից։

Շատ ջուր խմեք

Օրգանիզմը հեղուկը կուտակում է՝ ջրազրկումը կանխելու նպատակով։ Օրվա ընթացքում բավարար քանակով հեղուկ օգտագործելով՝ կարող եք ազատվել գազերից։ Հարկավոր է խուսափել սոդայի և գազավորված հեղուկների օգտագործումից:

 Կրճատեք ածխաջրերի օգտագործումը

Եթե մեծ քանակով ածխաջրեր եք օգտագործում, մարմինը կարող է ավելի շատ հեղուկ կուտակել՝ դրանով իսկ առաջացնելով որովայնի փքվածություն։

 Չափից շատ մի կերեք

Այս սովորությունը հանգեցնում է որովայնի փքվածության և թուլության։ Կերեք փոքր չափերով, հավասարակշռեք սննդակարգը։

 Նվազագույնի հասցրեք աղի օգտագործումը

Եթե պարբերաբար մեծ քանակով նատրիում պարունակող մթերք եք օգտագործում, օրգանիզմը սկսում է կուտակել հեղուկը՝ արյան մեջ հավասարակշռությունը պահպանելու նպատակով։

Խուսափեք արհեստական քաղցրացուցիչներ պարունակող մթերքի օգտագործումից

Արհեստական քաղցրացուցիչների օգտագործումը կարող է հանգեցնել նյութափոխանակության հետ կապված մի շարք խնդիրների:

Սնունդը ծամեք երկար

Սննդային վատ սովորությունները կարող են հանգեցնել որովայնի փքվածության, քանի որ մթերքի հետ նյութափոխանակության համակարգում կարող է ավելորդ օդ հայտնվել։

Ճիշտ ընտրեք բանջարեղենն ու մրգերը

Բանջարեղենի և մրգերի որոշ տեսակներ կարող են մեծ քանակով գազերի հանգեցնել։ Մետեորիզմի կարող են հանգեցնել դեղձը, խաղողը, բալը։ Գազերի ձևավորման պատճառ կարող են դառնալ նաև ծաղկակաղամբը, բրոկոլին, բրյուսելյան կաղամբը։ Առավել օգտակար են մրգերը, որոնք քիչ քանակով շաքար են պարունակում, այդ թվում՝ նարինջ, դդում, ելակ, հապալաս։




Լրահոս