Ինչ նյութից են պատրաստվելու նոր հայկական դրամները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մայիսի 26-ին կայացել է ԿԲ խորհրդի նիստ, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

ԿԲ խորհուրդը որոշել է ներդնել (դրամաշրջանառության մեջ մտցնել) նոր՝ կոմպոզիտային թղթադրամներ և հայտարարել մրցույթ վերջիններիս տպագրության համար։ Նշենք, որ կոմպոզիտային նոր թղթադրամները մի քանի անգամ ավելի երկարակյաց են և ունեն անվտանգության առավել բարձր բազմաստիճան համակարգ։ Խորհուրդը կասեցրել է «ԿԱՐՏՈւՇ-ԱՐՏ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 112 լիցենզիայի գործողությունը, հաշվառումից հանել «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության «ԹԵԼ-Սել Գյումրի», «Նոր-Նորք» և «ԹԵԼ-ՍԵԼ Հյուսիսային պողոտա» մասնաճյուղերը, ուժը կորցրած ճանաչել «ՍՏՈԻԿ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 583/3 լիցենզիան, վերաձևակերպել «Հոթ Կրեդիտ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 313 լիցենզիան: «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրվել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն:




Լրահոս