
gazeta.ru-ն հաղորդում է, որ Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են:
WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0.30%-ով՝ մինչև 49.65 դոլար մեկ բարելի դիմաց:
Իսկ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.15%-ով՝ մինչև 52.07 դոլար՝ մեկ բարելի դիմաց: