
Риа Новости-ն հաղորդում է, որ Հնդկաստանի Բիհար նահանգում կայծակի հարվածից մոտ 20 մարդ է մահացել:
Առավել մեծ թվով զոհեր են գրանցվել Արևելյան Չամպարան շրջանում, որտեղ 5 մարդ է մահացել: Եւս 5 մարդ զոհվել է Արևմտյան Չամպարան նահանգում փոթորկի պատճառով պատերի փլուզման հետեւանքով։
Ընդհանուր առմամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մահացածների թիվը հասել է 23-ի: