Դե՛, եթե արդեն Արմենչիկով, Ռազմիկ Ամյանով սկսել են տալ…. Լալա Մնացականյանը` նախագահականում կայացած պարգևատրման արարողության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ Առաջին Հանրապետության տոնի առթիվ կոչումներ շնորհեց մի շարք հայտնի արտիստների:

Մասնավորապես, պետական բարձր պարգևների, պատվավոր կոչումների արժանացան երգիչ Ռազմիկ Ամյանը, երգչուհի Էմմա Պետրոսյանը, դերասան Խորեն Լևոնյանը և այլք:

Նկատենք, որ կոչումներից ոչ բոլորն են ոգևորությամբ ընդունվել հանրության կողմից: Բուռն քննադատությունների տեղիք է տվել հատկապես Ռազմիկ Ամյանին այդ ցանկում ընդգրկելու որոշումը:

Այս առթիվ  ArmLur.am-ը զրուցեց ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լալա Մնացականյանի հետ` պարզելու համար՝ ինչպես է ինքը գնահատում այս փաստը:

«Դե՛, եթե արդեն Արմենչիկով, Ռազմիկ Ամյանով սկսել են տալ, բնական է, որ այդպես էլ պետք է շարունակվի»,- ասաց վաստակաշատ դերասանուհին:

Նրա կարծիքով՝ պետական մակարդակով չափանիշների խախտում է գրանցվել, և խնդիրն այստեղ ամենևին էլ Ռազմիկ Ամյանը չէ. «Հարցն ավելի խորքային է: Հարկավոր չէ՝ մարդուն քննադատել ու վիրավորել, իրեն այդ կոչումը տվել են»,- գնահատեց Լ. Մնացականյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս