
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 30 չվերթ: «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 21 չվերթ, ևս 6-ը չեղյալ է հայտարարվել: «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 10 չվերթ:
Մոսկվայի մարզում և Կենտրոնական դաշնային շրջանի մի քանի մարզերում հայտարարվել է եղանակային վտանգի «դեղին» մակարդակ՝ ուժեղ քամու և կայծակների պատճառով:
Lenta.ru-ն հայտնում է, որ «Վիմ-Ավիա» ռուսական ավիաընկերության ուղևորները բողոքի ակցիա են կազմակերպել՝ չվերթների զանգվածային ուշացումների պատճառով: Ուղևորները փակել են «Դոմոդեդովոյի» սպասասրահներից մեկը: