Զինվորների ջրահեղձման հետևանքը. զորամասի հրամանատարը հեռացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ պաշտոնանկ է արվել ՊԲ զորամասերից մեկի հրամանատար Գևորգ Մանգասարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 7-ին զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.),  Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և  Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.):  Հենց այս դեպքի հետ էլ, թերևս, կապված է հրամանատարի հեռացումը:

Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 24-ին հայտնել էր, որ մայիսի 7-ին, երբ զորամասից առանց թույլտվության «ՈՒԱԶ» մեքենայով երեք զինծառայողներ հեռացան զորամասից եւ Տոնաշեն գետի ճանապարհին մեքենայով ընկան գետն ու ջրահեղձ եղան, սթափության ազդակ է եղել ՊՆ ղեկավար կազմի համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռազմական ոստիկանությանը հրահանգել է ցանկացած վայրում զինծառայողների կամ պաշտպանության նախարարության մեքենաներ տեսնելիս կանգնեցնել եւ ստուգել այն, մասնավորապես ստուգել վարորդների սթափությունը:




Լրահոս