APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանին սկսվել է «Սահման-վահան» օպերացիան:
«Սահման-վահան» գործողությունն իրականացվում է ռուսական և ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:
Գործողության անցկացման հիմնական նպատակը կազմակերպչական միջոցառումների իրականցնում է, որոնք թույլ կտան վնասազերծել հանցավոր խմբավորումներին, ահաբեկչական կազմակերպությունների անդամներին:
Լայնամասշտաբ գործողություններն անցկացվում են երկրի հյուսիսային շրջաններում իրավապահ մարմինների կողմից: Օպերացիան կտևի մինչև հունիսի 4-ը: