
Զգացողությունս հիանալի էր, նորանոր թևեր եմ ստացել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց երգչուհի Էմմա Պետրոսյանը:
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Առաջին Հանրապետության տոնի առթիվ կոչումներ է շնորհել մի շարք հայտնի արտիստների, այդ թվում նաև երգչուհի Էմմա Պետրոսյանին:
Երգչուհու կարծիքով՝ նրա վաստակի վերադարձն է ծնողներին. «Յուրքանչյուր արտիստ սպասում է նման գնահատանքի: Ես լուռ ընդունում եմ վաստակիս մեդալը և խոնարհվում եմ»: