ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Վանաձոր քաղաքում

Վանաձորում երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Տանձուտ գետում հայտնաբերվել է մոտ 70 տարեկան տղամարդու դի: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արա Կարապետյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ մարզային փրկարարները, ովքեր ճոպանի միջոցով գետից դուրս են բերել ինքնությունը չպարզված տղամարդու դին եւ հանձնել իրավապահներին ու շտապօգնության աշխատակիցներին:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ կարգով է որոշվում բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունքի՝ դատական կարգով դադարեցման դեպքում, սեփականատիրոջ կողմից վճարվող փոխհատուցման չափը:

Սուսաննա Մալխասյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ փոխհատուցման չափը մեկ ամսվա համար սահմանվում է իրավունքի դադարեցման պահին տվյալ բնակելի տարածության համար կիրառելի վարձավճարի չափից՝ հաշվարկված հետեւյալ կերպ. յուրաքանչյուր բնակության իրավունք գրանցած անձի համար՝ բնակելի մակերեսի չափը բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունք ունեցող անձանց եւ սեփականատերերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով ստացված մակերեսը, սակայն ոչ պակաս 5 քառակուսի մետրից եւ ոչ ավելի, քան 9 քառակուսի մետրը: Փոխհատուցումը հաշվարկվում է երեք տարվա համար եւ տրամադրվում է միանգամից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդված):

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելուց եւ այդ գույքն իրացնելուց հետո գրավատուն ու բնակելի տարածության oգտագործման իրավունք ունեցող անձինք տան սեփականատիրոջ պահանջով պարտավոր են ոչ ուշ, քան մեկ ամuվա ընթացքում ազատել զբաղեցրած բնակելի տարածությունը:

 

 

 
ՀԱՐՑ. Կորցրել եմ աշխատանքս: Հիմա ուզում եմ հասկանալ՝ ես կարո՞ղ եմ ստանալ իմ կուտակային կենսաթոշակը: Նշեմ, որ դեռ չի լրացել իմ կենսաթոշակային տարիքը:

Լաուրա Հարությունյան (60 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ աշխատանքը կորցնելը բավարար իրավական հիմք չէ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը կուտակային կենսաթոշակը ստանալու համար: Մասնակիցը մինչեւ 63 տարին լրանալը կարող է ստանալ իր կուտակային միջոցները հետեւյալ դեպքերում՝
1) օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ.
2) առողջական ծայրահեղ ծանր վիճակում է եւ հիվանդ է կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումներով, որը հավաստվում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության լիազոր մարմնի տված եզրակացությամբ.
3) ՀՀ-ում աշխատող օտարերկրացի մասնակից է եւ վերադառնում է իր մշտական բնակության երկիր:
Օրենքը նախատեսում է կուտակային միջոցների՝ մինչեւ 63 տարեկանը ստանալու եւս մեկ դեպք՝
եթե լրացել է մասնակցի 55 տարին, եւ նրա կենսաթոշակային հաշվում առկա ֆոնդի փայերի հաշվարկային արժեքը այնքան է, որ բավարարում է հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով ցմահ անուիտետ գնելու համար, ապա նա կարող է ստանալ իր կուտակած միջոցները 55 տարեկանից՝ կենսաթոշակային փայերի մի մասի մարմամբ կնքելով հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով անուիտետ, իսկ մնացած մասը ստանալ իր նախընտրած տարբերակով: Սա կոչվում է վաղաժամ կուտակային կենսաթոշակի իրավունք:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ նպատակային սոցիալական վճար կատարելու պարտավորությունը պահպանվում է մինչեւ անձի կենսաթոշակային տարիքը լրանալը: Ի դեպ, եթե մասնակիցը չի ներկայացնում նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցնելու դիմում կամ կուտակային կենսաթոշակ ստանալու դիմում, ապա, կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո նպատակային սոցիալական վճարի դրույքաչափը սահմանվում է բազային եկամտի 5 %-ի չափով, իսկ մասնակցի համար պետական բյուջեից կուտակային վճարումներ չեն կատարվում:




Լրահոս