Ամեն անգամ, երբ ՀՀ նախագահի հրամանագրով այս կամ այն անձին վաստակավոր արտիստի կոչում է տրվում, բուռն քննադատություններն անպակաս են լինում: Վառ ապացույցը երեկ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողությունն էր, որի ժամանակ քննադատության արժանացավ երգիչ Ռազմիկ Ամյանին վաստակավորի կոչում տալու որոշումը:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` ArmLur.am-ը կներկայացնի, թե ինչ չափանիշներով է տրվում վաստակավոր արտիստի կոչումը:
Նախ նշենք, որ այդ կոչումը հիմնադրվել է 2002 թ. ընդունված «Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։
Վերասահմանվել է 2004 թ. հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2004 թ. հուլիսի 10-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2004 թ. օգոստոսի 2-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով:
Կրկին վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2004 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։
2002-2014 թթ. Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը շնորհվում էր թատրոնի, երաժշտության, կինոյի, կրկեսի արտիստներին, ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, կոնցերտմայստերներին, բալետմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ստեղծագործող մյուս աշխատողներին, երաժիշտ-կատարողներին՝ բարձր վարպետության և արվեստի զարգացմանը նպաստելու համար։
2014 թ. օգոստոսի 9-ից Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, ֆիլհարմոնիայի, էստրադայի, կրկեսի արտիստներին և ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, կոնցերտմայստերներին, բալետմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ստեղծագործող մյուս աշխատողներին, երաժիշտ-կատարողներին՝ բարձր վարպետության և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։ 2014 թ. օգոստոսի 9-ից Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհում է պատվավոր կոչումներ անձնական նախաձեռնությամբ, ինչպես նաև պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Այլ կերպ ասած, միջնորդություն ներկայացնել կարող է ոչ թե Կառավարությունը, այլ պաշտոնատար անձինք։
Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից մինչ օրս) կոչումը շնորհվել է 116 անձի։ Կոչումը ստացածներից 115-ը ՀՀ, 1-ը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ քաղաքացիներ են։ Կոչում ստացած 116 անձանցից 69-ը տղամարդ են, 47-ը՝ կին։
Ըստ տարեթվերի կոչումը շնորհվել է.
2008 թ. – 16,
2009 թ. – 7,
2010 թ. – 9,
2011 թ. – 25,
2012 թ. – 14,
2013 թ. – 10,
2014 թ. – 16,
2015 թ. – 18,
2016 թ. – 1 անձի։
Ըստ գործունեության ոլորտի պատկերը հետևյալն է.
երաժիշտներ – 33՝
Մարինե Աբրահամյան-դաշնակահարուհի,
Արմեն Բաբախանյան-դաշնակահար,
Նորայր Դավթյան-դիրիժոր
Արտեմ Խաչատուր-թառահար
Ալեքսանդր Կոսեմյան-ալտահար,
Աշոտ Գալստյան-հոբոյահար,
Վիգեն Հակոբյան-քամանչահար,
Արամ Թալալյան- թավջութակահար,
Հայկ Հովակիմյան – գլխավոր դիրիժոր,
Հովհաննես Դարբինյան – թառահար,
Մերուժան Արմենակի Տեր-Մինասյան-կոնցերտմայստեր
Գագիկ Մալխասյան- երաժշտական դպրոցի տնօրեն
Գայանե Աբրահամյան – սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր
Տիգրան Գևորգյան – կոնցերտմայստեր,
Արմեն Գրիգորյան – դուդուկահար,
Հայկազ Հակոբյան – գործիքային մասի ղեկավար,
Վյաչեսլավ Մանուչարյան – կոնցերտմայստեր,
Մարինե Դևինյան – երաժիշտ,
Լևոն Թևանյան – դիրիժոր,
Կարինե Հովհաննիսյան – քանոնահարուհի,
Արմեն Մեսրոպյան – թավջութակահար,
Կարմեն Թոսունյան- ջութակահար,
Սերգեյ Խաչատրյան – ջութակահար,
Հակոբ Ջաղացպանյան – կիթառահար,
Կամո Սեյրանյան – դուդուկահար,
Հայկ Մելիքյան – դաշնակահար,
Վարդան Բաղդասարյան – քամանչահար,
Արուս Աճեմյան- դաշնակահարուհի,
Վարազդատ Խաչումյան – ջութակահար,
պարարվեստի գործիչներ – 5`
Ասատուր Կարապետյան-պարուսույց,
Զավեն Հարությունյան – բալետային խմբի մենակատար
Սոնա Առուստամյան – բալետային խմբի մենակատար
Մարիա Դիվանյան – բալետի մենապարուհի,
Ժակելինա Սարխոշյան – մենապարուհի
երգիչ-երգչուհիներ – 40`
Աննա Մայիլյան-երգչուհի,
Արսեն Գրիգորյան (Մրո)-երգիչ,
Սուսաննա Սաֆարյան – երգչուհի,
Սաշա Պողոսյան- մեներգիչ,
Միքայել Հովակիմյան-մեներգիչ,
Ռուբեն Սահակյան – երգիչ,
Արամո – երգիչ,
Հասմիկ Հարությունյան-մեներգչուհի,
Արուսյակ Գուլանյան – երգչուհի,
Ստեփան Դալլաքյան -մեներգիչ,
Դավիթ Ամալյան – երգիչ,
Ֆորշ – երգիչ,
Ներսիկ Իսպիրյան – երգիչ,
Գևորգ Հակոբյան – մեներգիչ,
Գայանե Հովհաննիսյան- երգչուհի,
Ալլա Լևոնյան- երգչուհի,
Գայանե Ներսիսյան-երգչուհի,
Ռադիկ Գաբրիելյան – երգիչ,
Արման Հովհաննիսյան – երգիչ,
Մկրտիչ Մկրտչյան- երգիչ,
Զարուհի Բաբայան – երգչուհի,
Նարինե Վարդանյան – երգչուհի,
Անդրե – երգիչ,
Անուշ Արշակյան – երգչուհի,
Ինգա Արշակյան – երգչուհի,
Ալիկ Գյունաշյան- երգիչ,
Համլետ Գևորգյան- երգիչ,
Էռնա Յուզբաշյան – երգչուհի,
Մադլեն Ասրյան – երգչուհի,
Արմենչիկ – երգիչ,
Հարութ Փամփուկչյան – երգիչ,
դերասաններ – 38`
Իրա Հարությունյան-դերասանուհի,
Արմեն Ղազարյան – դերասան,
Հայկուհի Խուդավերդյան – դերասանուհի,
Կարպիս Շամլյան – դերասան,
Ալեքսանդր Թաքլչյան- դերասան,
Լուսինե Սարգսյան- դերասանուհի,
Ալլա Վարդանյան – դերասանուհի,
Անահիտ Բաբելյան-դերասանուհի,
Բագրատ Գևորգյան – դերասան,
Արա Դեղտրիկյան – դերասան,
Վերոնիկա Սարոյան- դերասանուհի,
Էդուարդ Գասպարյան – դերասան,
Գոհարիկ Իգիտյան – դերասանուհի,
Հասմիկ Ալեքսանյան – դերասանուհի,
Վոլոդյա Հովհաննիսյան – դերասան,
Վանիկ Մկրտչյան- դերասան,
Արտաշես Շահվերդյան- դերասան,
Նունե Վարդանյան – դերասան,
Գայանե Մկրտչյան- դերասանուհի,
Կարինե Ջանջուղազյան – դերասանուհի,
Ալբերտ Սաֆարյան – դերասան,
Գրիգոր Բաղդասարյան – դերասան,
Նարինե Գրիգորյան – դերասանուհի,
Աննա Շամցյան- դերասանուհի,
Ռուզան Գասպարյան – դերասանուհի,
Հովակ Գալոյան – դերասան,
Լուիզա Ղամբարյան – դերասանուհի,
Ժան Նշանյան – դերասան,
Շանթ Հովհաննիսյան – դերասան,
Սամվել Փիլոյան- դերասան,
Շաքե Նշանյան – դերասանուհի,
Արշալույս Հարությունյան – դերասան,
Գրիգոր Գաբրիելյան – դերասան,
Ջուլիետա Բաբայան- դերասանուհի,
Ռաֆիկ Խառատյան- դերասան,
Տիգրան Գաբոյան – դերասան