Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի անցկացրած հրետանային զորավարժությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի բանակի հրետանու և հրթիռային զորքերի ստորաբաժանումները զորավարժություն են անցկացնում՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և քարշակվող հրետանու ներգրավմամբ:

Զորավարությանը ներգրավված են.

«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր,
«Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր,
Մ-46 քարշակվող թնդանոթներ (130 մմ),
2Ա36 «Գիացինտ-Բ» թարշակվող թնդանոթներ (152 մմ):

Զորավարժությանը կիրառվել են նաև անօդաչու թռչող սարքեր՝ հետախուզության ու կրակի կառավարման համար, ինչպես նաև կառավարման ավտոմատացված համակարգեր:

Հաշվի առնելով վերջին շրջանում սահմանային լարված իրավիճակը` ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ՝ հասկանալու համար ինչ նպատակ կարող են հետապնդել Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունները:

Վերջինս մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում, եւ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, դրանք շարունակվելու են. «Դա ինչ-որ չափով հոգեբանորեն ազդելու նպատակ ունի, բայց ասել, որ այդ զորավարժությունները կհանգեցնեն լայնածավալ ռազմական գործողությունների՝ ճիշտ չէ: Երկու կողմն էլ զգոնություն են պահպանում մյուս կողմի անցկացվող զորավարժությունների ժամանակ»:

Անդրադառնալով Բաքվից քաղաքական ապաստան հայցած և Ադրբեջան տեղափոխված Վահան Մարտիրոսյանի կողմից տարածված տեսանյութին, ըստ որի նա ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ անմեղ է, Բադալյանը նկատեց. «Ինչ վերաբերում է պարոն Մարտիրոսյանի հայտարարություններին, որ տարածվել են, ապա միայն դատարանն իրավունք ունի այս կամ այն մարդուն մեղավոր կամ անմեղ ճանաչելու: Ինչպես ՀՀ այլ քաղաքացիները, այնպես էլ պարոն Մարտիրոսյանն ունի իր տեսակետը հայտնելու՝ լինի թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս. այստեղ որևիցե սենցիացիա փնտրել պետք չէ»:




Լրահոս