
Ֆրանսիական ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին ասել է, որ չի մտածում ակումբային գրանցումը փոխելու մասին:
«Կարծում եմ, որ կմնամ ՊՍԺ-ում, այդ մասին կխոսենք ակումբի ղեկավարության հետ: Պայմանագիրս նախատեսված է մինչև 2021 թվականը: Կասկածում եմ, որ կհեռանամ ակումբից:
Երջանիկ եմ այստեղ: Չեմ կասկածում, որ հաջորդ տարի թիմը շարժվելու է ճիշտ ուղղությամբ»,- ասել է նա: