
Մայիսի 27-ին Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել Եվրոպայում Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
Ելույթ ունենալով խորհրդաժողովի օրակարգում ներառված «ՀՀ-ԵՄ հարաբերություններ» խորագրով հանդիպամը՝ Կարեն Նազարյանն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ – Հայ Դատի հանձնախումբ ձևաչափով արդեն ավանդական դարձած քննարկումների բովանդակությանը, մասնակիցներին ներկայացրել Հայաստանի ու ԵՄ կառույցների, ինչպես նաև եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության առաջնային ուղղությունները, համատեղ ու համադրված աշխատանքի կարևորությունը:
Ելույթից հետո նախարարի տեղակալ Նազարյանը պատասխանել է Հայաստան-ԵՄ գործընկերության քաղաքական երկխոսությանն ու ոլորտային համագործակցությանն առնչվող խորհրդաժողովի մասնակիցների բազմաթիվ հարցերին: