ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկի խումբը պետք է անցնի հասցեական քայլերի. Ադրբեջանի հանդեպ սանկցիաների ժամանակն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ ընտրական ցիկլի ավարտից հետո սրվելու էր Ղարաբաղի հարցը, սպասելի էր: Եթե նախկինում այս հակամարտությունը կարգավորելու հարցում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ առանձնապես Միացյալ Նահանգները մեծ շահագրգռություն չունեին, ապա ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները մեծացնում են Հարավային Կովկասում այս ցավոտ թնջուկի՝ առնվազն վնասազերծման անհրաժեշտությունը:

Ուստի եւ պատահական չէ, որ վերջին սրացումներին ի պատասխան՝ հետեւեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաեւ ՌԴ ԱԳՆ հասցեական գնահատականները. մի բան, որ դժվար է հիշել, թե երբ էր վերջին անգամ եղել: Համանախագահներն այդպիսով, ըստ էության, փորձեցին հասկացնել, որ դիվանագիտական գործընթացից եւ համաձայնեցված խաղի կանոններից ադրբեջանական կողմի պարբերական շեղումներն այլեւս անընդունելի են: Թե ինչպիսի արդյունք կունենա այդ զգուշացումը, պարզ կդառնա առաջիկայում: Իսկ մինչ այդ նկատենք, որ Հայաստանում այդ հայտարարությունները բավականին մեծ ոգեւորություն առաջացրին: Դրանք ողջունող քաղաքագետներն ու փորձագետները, սակայն, հաշվի չեն առնում միջնորդների կողմից տարբերակված մոտեցումների կիրառման ռիսկերը:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս