
Չելյաբինկսում իրավապահ մարմինների աշխատակիցները Շահումյան փողոցում մեքենայի մեջ հայտնաբերել են Հայաստանի 46-ամյա քաղաքացու և նրա երկու ամյա որդու դին:
Հայտնի է, որ մահացածի քաղաքացիական կինը դիմել էր ոստիկանություն և հայտնել ամուսնու ու որդու կորստի մասին մայիսի 1-ին: Մայիսի 17-ին քրեական գործ հարուցվեց հանցագործության հատկանիշներով:
«Ապակիները մգեցված էին, ուստի ոչ մեկ չէր տեսել՝ ինչ կա ներսում: Տղամարդու և երեխայի աճյունները հայտնաբերվել են ավտոմեքենայի հետևի նստատեղին: Բռնի սպանության հետքեր չկան»,-ասել է Չելյաբինսկի քննչական բաժնի ղեկավար Իգոր Միտրոխինը, հայտնում է «Ռուսարմինֆո»-ն:
Ընդգծվում է նաև, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է սինթետիկ թմրանյութ հիշեցնող նյութ: