
Հանրապետության տարածքում`
Մայիսի 30-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Մայիսի 31-ին, հունիսի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի, 3-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-2-ը կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում`
Մայիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 31-ի, հունիսի 1-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, 2-ի, 3-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի մայիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 33.60C (1997 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 6.90C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 19.80C