Ինչպես գիտենք ` թմրամոլությունը, որը ամբողջ աշխարհում տարածված քրոնիկական հիվանդություն է, առաջացնում է մարմնական, նյարդային և հոգեկան բազմաթիվ խանգարումներ։
Ցավոք, այն մեր օրերում եւս շարունակվում է բազմաթիվ մարդկանց համար վարակիչ դառնալ:
ArmLur.am-ը փորձեց ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացված տվյալների համաձայն պարզել, թե Հայաստանում նման ախտորոշումով հսկողության տակ գտնվող հիվանդների թվաքանակը ինչպիսին է:
Եւ այսպես, վերցնելով վերջին 10 տարիների տվյալները, ArmLur.am-ին պարզ դարձավ, որ Հայաստանում ավելանում է թմրանյութ օգտագործողների քանակը:
2012 թվականի հաշվարկված ցուցանիշով 100 000 բնակչի հաշվով 2005 թվականին թմրամոլությամբ տառապողների թիվը Հայաստանում եղել է 53, իսկ 2010-ին գերազանցելով այս թվին հասել է 235-ի:
2014-ին այս թիվը կտրուկ ավելացել է` հասնելով 545-ի, իսկ վերջին տվյալներով`2015 թվականին Հայաստանում թմրամոլությամբ տառապողների թիվը հասել է 579-ի: