![](https://armlur.am/wp-content/uploads/2017/05/wx1080.jpg)
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մոսկվայում տեղի ունեցած ուժեղ փոթորիկի հետևանքով զոհերի ու տուժածների թվում հայերի ու ՀՀ քաղաքացիների առկայությունը: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մոսկվայում տեղի ունեցած փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, իսկ վիրավորներինը՝ գրեթե 70-ի: Մահվան դեպքերի առնչությամբ նախաքննական ստուգումներ են սկսվել: