Մոսկվայում տեղի ունեցած փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 7ի, իսկ վիրավորներինը՝ գրեթե 70-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում են քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունից:
«Վերջին տվյալներով ծառերի և շենք շինությունների վնասման հետևանքով մահացել է 7 մարդ», հայտնել է գործակալության աղբյուրը: Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության աշխատակից Յուլիա Իվանովան էլ ՏԱՍՍին հայտնել է, որ կոմիտեն դեռևս կարող է հաստատել է միայն հինգվեց մահվան փաստը: «Ստացած վնասվածքներից մահացել է հինգ հոգի: Բացի այդ, քամու ուժեղ պոռթկման հետևանքով վնասվել է Կիրովոգրադի փողոցում գտնվող կառույցը, ինչի հետևանքով տարեց տղամարդը ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ», նշել է Իվանովան: Մահվան դեպքերի առնչությամբ նախաքննական ստուգումներ են սկսվել: