Դա եզակի դեպք է. Մովսես Հակոբյանը` զինվորների ջրահեղձման և հրամանատարի հեռացման մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, անդրադառնալով ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասում ժամկետային երեք զինծառայողների ջրահեղձման դեպքին, թե արդյոք կատարվածը ամենաթողության հետեւանք է, հայտնեց, որ զորամասի հրամանատարը հեռացվել է պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ պարոն Հակոբյանից հետաքրքրվեց՝ իսկ արդյո՞ք աշխատանքից մարդ հեռացնելով՝ իրավիճակը կարող է փոխվել: «Բանակում թերություններ կան, բայց դա համատարած բնույթ չի կրում, դա եզակի դեպք է, եւ եզակի դեպքերի վերաբերյալ անցկացվում է ծառայողական քննություն, եւ որոշում է կայացվում: Միանշանակ կարգապահական տույժը, որպես այդպիսին ամրապնդելու է կարգապահությունը բանակում, որովհետեւ դա պարտադիր միջացառումներից մեկն է, բայց ոչ միակը»,- ասել է նա»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս