Այս տարվա ամենացածր ցուցանիշը. Հայաստանի միջազգային պահուստները կտրուկ նվազել են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի միջազգային պահուստները նվազել են, ընդ որում՝ բավական կտրուկ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի՝ ապրիլին պետական պահուստները կազմել են 1 մլրդ 939.6 մլն դոլար, ինչը նախորդ ամսվա համեմատ 96.4 մլն դոլարով պակաս է: Ուշագրավ է, սակայն, մեկ այլ փաստ. սա պետական պահուստների՝ այս տարվա մեջ ամենացածր ցուցանիշն է. հունվարին պահուստները 2 մլրդ 67.3 մլն դոլար էին, հետո գնալով հետեւողականորեն պակասեցին: Թեեւ ընդհանուր առմամբ այս վիճակը դեռ աղետալի չէ, քանի որ, օրինակ, 2015թ. փետրվարին պահուստները 1.2 մլրդ էին դարձել, բայց եւ մտահոգիչ են՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի միայն պետական պարտքն ավելին է, քան միջազգային պահուստները. այս տարվա մայիսի 1-ի դրությամբ, հիշեցնենք, պետական պարտքն անցել էր 6 մլրդ դոլարի սահմանագիծը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս