
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը բնական է համարում Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ վաստակավոր արտիստի կոչումներ տալուց հետո առաջացած աղմուկը:
«Աղմուկը միշտ բարձրանում է: Մենք այդպիսի ժողովուրդ ենք, ոչ մի բանի կողքով անտարբեր չենք անցնում: Անկախ նրանից՝ մենք գլուխ հանում ենք, թե չէ` ունենք մեր տեսակետը»,- նշեց նա:
Դիտարկմանը, որ այդ աղմուկը բարձրացվել է Ռազմիկ Ամյանին այդ կոչումը տալու և նաև նրա լատինատառ գրառումների շուրջ, Շուշան Պետրոսյանը նշեց. «Բայց Ռազմիկ Ամյանը ֆանտաստիկ երգիչ է: Միևնույն է՝ աղմուկ բարձրանալու էր: Նրան չտային, կասեին՝ ինչու մինչև հիմա չեն տվել: Ովքե՞ր են դատավորները, այդքան բացառիկ մաշտոցակուռ գրողները: Այսինքն՝ ուղղակի գրում են գրելու համար»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան