Ադրբեջանի կողմից Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը գործողություն է հենց ԵԱՀԿ-ի դեմ ուղղված: Երևանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Բաքուն փորձում էր իր քայլը ներկայացնել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների հարթության վրա, սակայն իրականում դա վերաբերում ԵԱՀԿ-Ադրբեջան հարաբերություններին:
Էդվարդ Նալբանդյանը նաև նշեց, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ խոսել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացից, կարևորել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը, որին Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել: