«Ծառուկյան» դաշինքի թեկնածուները երբ կստանան պատգամավորական մանդատները, և ովքեր են նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք` Ազգային ժողովը ստացել է «Ծառուկյան» դաշինք խմբակցության 3 պատգամավորների դիմումները՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Դադարեցվում են Խաչիկ Մանուկյանի, Արտյոմ Ծառուկյանի և Հարություն Ղարագյոզյանի պատգամավորական լիազորությունները:

Նշենք, որ դիմումներն ընդունվել են` առաջնորդվելով ԱԺ կանոնակարգի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ պահանջներով:

ArmLur.am-ի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ կազմվել է արձանագրություն` այսօր ևեթ կտրամադրվեն վերջիններիս մանդատները, և նրանք կարող են որպես պատգամավոր իրականացնել իրենց պատգամավորական գործառույթները:

Հավելենք, որ «Ծառուկյան» դաշինք խմբակցության 3 պատգամավորներին կփոխարինեն թիվ 1 տարածքային ընտրական ցուցակից՝ Գևորգ Պետրոսյանը, թիվ 3 ընտրական ցուցակից՝ Հակոբ Նազարյանը և թիվ 7 տարածքային ընտրական ցուցակից՝ Նորա Առուստամյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս