
BFMTV հեռուստաալիքը հաղորդում է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքային շրջանում և հարավ-արևմտյան Բորդո քաղաքում իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները վեց մարդ են ձերբակալել:
Գործողությունն անցկացվել է երկուշաբթի և երեքշաբթի առավոտյան: Ձերբակալվել է երկու կին և չորս տղամարդ:
BFMTV հեռուստաալիքի փոխանցմամբ` ձերբակալվածները համագործակցել են ցանցի հետ, որի գործունեությունը կապված է եղել մարդկանց Սիրիա ուղարկելու հետ: