
Ադրբեջանական Trend-ի փոխանցմամբ ` Ադրբեջանում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բաքվի քննչական մեկուսարանում հանդիպել է մոր՝ Բելլա Լապշինայի հետ:
Մայրը ժամանել է Բաքու՝ տեղեկանալու քննության ընթացքից ու որդու ինքնազգացողությունից: Բելլա Լապշինան հանդիպել է որդու հետ ու տեղեկացել, որ հետաքննությունն ավարտված է:
Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը հայտնել է, որ ներկայում իրենք ծանոթանում են քննության արդյունքներին: