
Politico թերթը հայտնում է, որ ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդակցությունների տնօրեն Մայք Դաբկեն, որոշում է ընդունել թողնել այդ պաշտոնը: Դաբկեն որոշել էր պաշտոնաթող լինել դեռ մայիսի 18-ին, եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն էր տվել այդ որոշմանը:
Դրա հետ մեկտեղ նա առաջարկել էր Դաբկեին պաշտոնում մնալ մինչեւ իր առաջին արտասահմանյան ուղեւորության ավարտը: Ահա թե ինչու է Դաբկեի պաշտոնաթողության մասին հայտնի դարձել միայն այժմ՝ նախագահի հայրենիք վերադառնալուց հետո:
Դաբկեն Սպիտակ տան հաղորդակցությունների տնօրենի պաշտոնն զբաղեցրել էր այս տարվա մարտից:
