
Meydan TV-ն հաղորդում է, որ Թբիլիսիում անհետացել է ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլըն:
Լրագրողի կինը՝ Լեյլա Մուստաֆաևան, դիմել է վրացական ոստիկանություն, նա մտավախություն ունի, որ լրագրողին կարող էին ձերբակալել ադրբեջանական իշխանությունները:
Մուխթարլըն հայտնի է ադրբեջանական իշխանությունների մասին իր քննադատական հոդվածներով: 2015 թվականին Ադրբեջանում լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ համատարած ճնշումների ֆոնին նա ստիպված լքել է հայրենիքը և բնակություն հաստատել Թբիլիսիում: