
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչի շրջանակում կայանալիք Թուրինի «Յուվենտուսի» հետ հանդիպման մասին:
«Հուսով եմ, որ «Ռեալը» կդառնա պատմության մեջ առաջին ակումբը, որը կնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը երկու տարին անընդմեջ: Ամեն դեպքում, մեր մրցակիցը բավականին հզոր թիմ ունի:
Դժվար հանդիպում է սպասվում և ես կարծում եմ, որ կողմերի հնարավորությունները հավասար են»,- ասել է նա: