ՖՈՏՈ. Ամենօրյա խորհուրդներ, որոնք կօգնեն հրաժարվել դիմահարդարումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննարկելով կյանքն առանց ամենօրյա դիմահարդարման, աղջիկները դա հաճախ քաջություն են համարում:  Օգնականից դիմահարդարումը հեշտությամբ վերածվում է կախվածությանը. մենք այնքան ենք սովորում վառ շրթունքների, գծված ունքերի, որ հաճախ կարծում ենք, թե դա է մեր բնական կերպարը:

Իսկ տեղյա՞կ եք, որ իդեալական դեմք կարող եք ստանալ նաև առանց դիմահարդարման միջոցների:

Դեմքի փայլող գույն

Դեմքի գույնն ավելի առողջ և փայլող դարձնելուն կօգնի երիցուկի թեյը: Թեյը պատրաստեք և թողեք 30 րոպե, որ հանգչի: Այնուհետև մեկ թեյի գդալ մեղր ավելացրեք: Այդ խմիչքը ըմպեք ամեն առավոտյան` քաղցած վիճակում:

Երկար և խիտ թարթիչներ

Որպեսզի թարթիչներն ավելի գեղեցիկ լինեն, մի մոռացեք մտածել դրանց մասին: Մի սրվակի մեջ հավասար քանակությամբ գերչակի, նուշի, քնջութի և կռատուկի յուղեր լցրեք, ապա ավելացրեք E վիտամին: Այս խառնուրդը երեկոյան քսեք չոր թարթիչներին և առավոտյան թարթիչները լվացեք տաք ջրով: Արդեն երկու շաբաթից դուք կզգաք արդյունքը:

Ազատվեք թույլ և վնասված վարսերից

Մազերի ներկը, վարսահարդարիչը, թույլ իմունիտետը, խրոնիիկ հիվանդությունները կարող են անդրադառնալ ձեր վարսերի վիճակի վրա: Այդ բոլոր խնդիրներից ազատվելուն կարող է օգնել խառնուրդը, որը կարող եք հեշտությամբ պատրաստել տնային պայմաններում: Դեղնուցը խառնեք յոգուրտի հետ, ապա ավելացրեք այնտեղ կուղբի և կոկոսի յուղեր, ավոկադոյի յուղ: Ամեն ինչ լավ խառնեք: Այս խառնուրդը քսեք թաց վարսերի, և լվացեք այն մեկ ժամ հետո:

Ձեռքերը կնոջ այցեքարտն են

Որպեսզի ձեռքերի մաշկն ավելի նուրբ դարձնեք, վերցրեք մի փոքր սիրելի կրեմից և խառնեք այն նույն քանակությամբ քացախով: Քնելուց առաջ դա քսեք ձեռքերին և արդեն մի քանի շաբաթ հետո դուք կզգաք, թե ինչպես են փափկել ձեր ձեռքերը:

Հարթ և փայլուն վարսեր

Այս խառնուրդն ուղղակի անփոխարինելի միջոց է վարսերի ամրացման համար: Բաբանը և ձիթապտղի յուղը հարեք բլենդերով: Ապա ավելացրեք երկու թեյի գդալ մեղր և ճաշի գդալ յոգուրտ: Լավ խառնեք բոլոր միջոցները`  մինչև միասեռ զանգված դառնալը: Խառնուրդը քսեք վարսերին և կես ժամից լվացեք: Արդյունքը ձեզ շատ կգոհացնի:

Ամրացնում է եղունգները

Որպեսզի եղունգները լինեն գեղեցիկ և առողջ, բավական է միայն կիտրոնը: Այն կիսում եք և մատների ծայրերը մտցնում եք մեջը և թողնում 15 րոպե:

Սպիտակացնում ենք ատամները

Սպիտակացնող միջոց է համարվում ածուխը:

Հիանալի սանրվածք

Որպեսզմի մազերը չէլեկտրանանան, ձեռքերին հանքային ջուր արեք և քսեք վարսերին:

Օգտվեք գեղեցկության համար անհրաժեշտ այս հեշտ քայլերից և մարդկանց մեջ առանց դիմահարդարման դուրս գալը խնդիր չի լինի: Եթե ցանկանում եք միշտ գեղեցիկ լինել, ապա հետևեք ձեզ և ձեր արտաքինին:




Լրահոս